«Թալանը հետ բերելու դուխը չենք կորցրել». Փաշինյանը «հագել է» 2018-ի «հեղափոխական» կոստյումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

 

Միայն 2024 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ ավելանալով 1,3 տրիլիոն դրամով: Սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3,3 մլրդ դոլար է: Այսինքն՝ հեղափոխությունից հետո միայն 2024 թվականին Հայաստանի պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 3,3 մլրդ դոլար: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

«Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող տարիներին նույնպես Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճ են ունեցել, և սա որևէ մեկը չի կարող ժխտել: Բայց 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, ու բոլոր միջինացված թվերը հանած՝ միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ ՀՀ պետական բյուջե 2018-2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 մլրդ դրամ կամ 4,2 մլրդ դոլար»,- հավելեց վարչապետը:

Մանրմասները՝ տեսանյութում.

–00–ԱՀ