«Արմենիա» ԲԿ-ում հրաժարվել են բուժառուին ներարկել այլ տեղից գնված դեղորայքով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

 

Երևանի բնակիչ Ռուզան Մելքոնյանի անչափահաս դստերը մարտի 4-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ծնկի վիրահատություն է կատարել բժիշկ Արա Այվազյանը, որը անցել է բարեհաջող և արդեն 1 ամսից ավելի երեխան գտնվում է բժշկի վերահսկողության տակ։

Ապրիլի 14-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Ռ․ Մելքոնյանը, ով ցանկացավ պատկան մարմինների՝ ՀՀ Առողջապահության նախարարության ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցին, ասելով․ «Երեխայիս վիրահատությունը լավ է անցել, բժշկից գոհ ենք, նաև հետվիրահատական շրջանում ամեն բան լավ է եղել, միչև այն բանը, երբ բժիշկը մեզանից պահանջեց մի դեղամիջոց, որը պետք է ամեն 6 ամիսը մեկ՝ 3 անգամ ներարկեր երեխային ու տվեց մի հեռախոսահամար, ասելով, որ զանգահարենք ու այդ դեղը ձեռք բերենք։

Զանգեցինք, բայց մեզ պատասխանեցին, որ տվյալ դեղորայքը չկա, այլ կա փոխարինող, որոնց արժեքները շատ չեն տարբերվում և մոտ 170 հազար դրամ արժեն։ Քանի որ մայրիկս էլ շուրջ 20 տարի ունեցել է նման խնդիր և լավ ծանոթ էր այդ դեղին, զանգեցի նրան, ով գտվում է ՌԴ-ում և 1 օրվա մեջ այդ դեղից ուղարկեց, որը այնտեղ արժեր կես գին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ