Արցախցիներին ողորմություն տալու մասին խոսք չպիտի գնա, դա անընդունելի է, մարդիկ անելանելի վիճակում են
14/04/2025 10:06
Չդասակարգված
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը դիտարկում եմ երկու հիմնարար տեսանկյունից։ Մեկը՝ ՀՀ-ում արցախցիների իրավունքների պաշտպանության վիճակն է, որը հիմնված է արդարության սկզբունքի վրա, և երկրորդը՝ արցախցիների վերադարձը պատմական հայրենիք։ Այս մասին Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիների հետ հանդիպմանը ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Արցախցիներին ողորմություն տալու մասին խոսք չպիտի գնա, մարդիկ անելանելի վիճակում են, մարդկային ճակատագրերի, ի վերջո երեխաների իրավունքների հարցն է։ Ես իմ աջակցությունն եմ հայտնում, պետք է հասկանանք լրացուցիչ ինչ ջանքեր պետք է գործադրել, որպեսզի հարցերին լուծում տանք»,- ասաց Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ