Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին և կպայքարի բրոնզե մեդալի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

 

Սլովակիայում ավարտվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 13-ին, 82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սամվել Գրիգորյանը հաղթեց UWW դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Ալիևին։

Այս հաղթանակը հայ մարզիկին տալիս է բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն։ Գոտեմարտը կկայանա այսօր երեկոյան։

Հիշեցնենք, որ Սամվել Գրիգորյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ զիջել է Ադրբեջանի ներկայացուցչին։ Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի շնորհիվ հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է վաստակել։
 

 
 
 
–00–ՍՊ