Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

 

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Չինաստանում կանխատեսվում են ուժեղ քամիներ և մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը հակառակ դեպքում քամին կտանի՝ կանխատեսումը խոստանում է մինչև 150 կմ/ժ արագությամբ պոռթկումներ։

Նախազգուշացումը վերաբերում է երկրի հյուսիսային հատվածներին, որն ընդգրկում է Պեկինը։ Քամու պատճառով չեղարկվել են բոլոր հանրային միջոցառումները, այդ թվում՝ մարդանման ռոբոտների մասնակցությամբ կիսամարաթոնը»,-նշել է նա։

Տեսանյութը՝ այստեղ։

–00–ՍՊ