Վրաստանն ու Թուրքիան քննարկել են ռազմավարական գործընկերությունը

12/04/2025 17:36 Չդասակարգված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։

 Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թուրքիայի նախագահի հետ քննարկել է ռազմավարական գործընկերությանն ու տարբեր ոլորտներում հաջող համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Կողմերը հույս են հայտնել, որ 2025 թվականին երկրների միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը կհասնի 5 մլրդ դոլարի։
 

–00–ՍՊ