Շարունակում ենք ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության ապահովման ուղղությամբ․ Էրդողան
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Թուրքիան շարունակում է իր ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
«Մենք աշխատում ենք հարևան Հունաստանի հետ դրական մթնոլորտի պահպանման ուղղությամբ, շատ ուշադիր հետևում ենք Բալկաններում տեղի ունեցող իրադարձություններին և շարունակում ենք համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ», – ասել է նա:
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է ամրապնդել կապերը Կենտրոնական Ասիայի հետ․ «Թյուրքական պետությունների կազմակերպությունը մեծ ներդրում ունի մեր համագործակցության ամրապնդման գործում։ Վերջին ժամանակներս մենք ակտիվացրել ենք մեր ջանքերը Հյուսիսային Կիպրոսի ինքնիշխանության և միջազգային կարգավիճակի ճանաչման ուղղությամբ», – ասել է նա։
–00—ՍՊ