Գայի պողոտայում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Այսօր՝ ապրիլի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Արայիկ Ա.-ն իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Գայանե Գ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Թայլանդը հրետանային կրակի արդյունքում սպանել է Կամբոջայի Թագավորական բանակի հրամանատարին
-
Բացիր հարության դռները, որպեսզի վեր հառնի հաղթանակի ու վերածննդյան ոգին
-
Իսրայելը կհասնի իր բոլոր ռազմական նպատակներին, կոչնչացնի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու
-
«Lexus»-ը կոտրել է բետոնե արգելապատնեշները և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ վարորդը եղել է ոչ սթափ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է