376 միլիոն դրամի ապօրինի հարստացում ու փողերի լվացում. մեղադրանք՝ Ջրային կոմիտեի նախկին նախագահին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

 

Դատարան է ուղարկվել Ջրային կոմիտեի նախկին նախագահ, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանի գործը, հայտնում է «Լուրեր»-ը։

Նա մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման համար:

Ըստ մեղադրանքի՝ Գևորգյանը իր բարեկամներին կեղծ աճուրդներով օտարել է մանկապարտեզների հողատարածքներ, դրանց վրա կառուցել առանձնատուն, շինություններ:

Գործով մեղադրյալ է գործարքների մասնակից ևս երեք անձ:

Մանրամասները՝ տեսանյութում:

–00—ՅՄ