Օլիվիե Դըկոտինյին հանդիպում է ունեցել Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանի հետ

10/04/2025 08:41 Չդասակարգված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին։

Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Պատիվ եմ ունեցել Ֆրանսիայի դեսպանատանն ընդունել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին»,-նշված է դեսպանի գրառման մեջ։ 

 

–00–ԱՀ