Զելենսկին պնդում է, որ Դոնեցկում չինացիներ են գերեվարվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

 

Ուկրաինայի պաշտպանության ուժերը Դոնեցկի մարզում գերի են վերցրել Չինաստանի երկու քաղաքացիների, որոնք կռվել են Ռուսաստանի Դաշնության կողմից։ Այս մասին ապրիլի 8-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մեր զինվորականները գերի են վերցրել Չինաստանի երկու քաղաքացիների, ովքեր կռվել են ռուսական բանակում։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայի տարածքում՝ Դոնեցկի մարզում։ Կան այս բանտարկյալների փաստաթղթերը, բանկային քարտերը, անձնական տվյալները»,- ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ ուկրաինական կողմի տեղեկություններով՝ ռուսական ստորաբաժանումներում կա ավելի շատ Չինաստանի քաղաքացիներ, քան երկուսը։

–00—ՅՄ