Արագածոտնում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում. կա տուժած
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր են ժամանել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ 26-ամյա Դավիթ Գ.-ին պատկանող «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ինքը՝ վարորդը, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել:
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ոտքով տատիկիս դեղերն էի տանում, երբ սկսվեց պատերազմը, կարծում էի՝ չպայթած զենք են ականազերծում
-
Պատահական չէ, որ Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավը սաստկացրեց սեփական անձին ուղղված Ալիևի հեգնանքից հետո
-
ՌՊԼ․ Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնեց Կրասնոդարին հաղթել մեկնարկային տուրում
-
Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է սպասվում ՀՀ-ին Փաշինյանի մնալու դեպքում, լսեք Ալիևի ելույթը Շուշիում
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է