Թուրքիայում ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Էրդողանին անվստահություն հայտնելու համար
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է մեծամասշտաբ ստորագրահավաք՝ հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվստահություն հայտնելու և արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու համար։
Այսօր կուսակցությունը իր 21-րդ արտահերթ համագումարն է անցկացնում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մշակութային կենտրոնում։
«Երկուշաբթի օրվանից սկսում ենք ստորագրահավաք մեր երկրի փողոցներում, որպեսզի Էրդողանին ցույց տանք անվստահության վերաբերյալ ամենահավակնոտ դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք հունիսին (նախագահական արտահերթ – խմբ.) ընտրությունների։ Եթե մինչև հունիս չհասցնեք, պատրաստ եղեք մինչև նոյեմբերի առաջին կեսը, դուրս եկեք և մրցեք մեր թեկնածուի հետ»,- ասել է Օզելը` պայմանականորեն դիմելով Էրդողանին իր ելույթում։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Արցախի լուծարումը հնարավոր եղավ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս համարելուց հետո․ փաստաբան
-
Արդշինբանկի vPOS հաճախորդներն արդեն ընդունում են ակնթարթային վճարումներ Apple Pay-ով
-
ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները
-
«Սթրայքբոլի գործով» կալանավոր 18-ամյա Ա․ Չամիչյանի սրտի հետ կապված խնդիրները սրվել են. մանրամասներ
-
Սամվել Կարապետյանի «երթի գործով» քաղաքացու ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. փաստաբան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է