Այս գիշեր Սյունիքի մարզի Խնածախ գյուղում կրկին կրակոցներ են լսվել

05/04/2025 10:45 Չդասակարգված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

 

Այս գիշեր Սյունիքի մարզի Խնածախ գյուղում կրկին կրակոցներ են լսվել: Այս մասին Sputnik Արմենիային ասել է Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը։

«Կրակոցներ լսվել են հեռվից, բայց ինտենսիվ չեն եղել, 3-4 անգամ են լսվել»,- ասել է նա։

Միրզոյանը տեղեկացրել է, որ վերջին մի քանի օրերին կրակոցները դադարել էին։

–00—ՅՄ