ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ անհայտ ծագում ունեցող ալիքներին հղում կատարելուց․ ՊՆ

05/04/2025 09:46 Չդասակարգված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

 

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը գրում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, ըստ որոնց՝ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։

Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ նման ալիքներին հղում կատարելուց, ինչպես նաև՝ չվերահրապարակել և չտարածել դրանցում զետեղված տեղեկությունները։

Անդրադառնալով բանակին, բանակային դիրքերին և առհասարակ պաշտպանական ոլորտին առնչվող տեղեկատվությանը՝ հորդորում ենք ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշտումներ կատարել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ»։

–00—ՅՄ