Արարատի մարզում «Nissan Rogue»-ը բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ին․ կա վիրավոր
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Արտաշատի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Ալիկ Թ․-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալիկ Թ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մաշտոցի պողոտայում բացել է տերմինալի դուռը և գողացել դրամընդունիչը․ 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է
-
Եթե կառավարության խոստումները ֆարս դուրս գան, 1 վրանի փոխարեն 100 վրան ենք ունենալու Հայաստանում
-
Կառավարության հետ համաձայնության եզրեր ենք գտել, բայց մեր պաքարը մյուս 11 կետերի մասով կշարունակվի
-
Արցախի ներկայացուցչության շենքը անցել է ՀՀ կառավարությանը. Արայիկ Հարությունյանը շենքը գրավադրել էր
-
Վրանը կհավաքվի, արցախցիների պահանջներն ընդունել է կառավարությունը, եղել է հետ քայլ
-
Միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի. Արագածոտնի մարզպետի աշխատակազմ
- Ամբողջ լրահոսը
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է
-
Երբ զինակոչիկներին Շիրակից Ղարաբաղ էին տանում, ծնողները սգի մեջ էին հայտնվում. Սարիկ Մինասյան