ՌԴ-ն և Իրանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցերը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բազմաբնույթ համագործակցության դրական դինամիկայի կապակցությամբ: Կարևորվել է ռուս-իրանական առևտրատնտեսական համագործակցության մշտական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որը նախատեսված է Մոսկվայում ապրիլի 25-ին, և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, որոնք կապված են այդ թվում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հետ: Առանձին ուշադրություն է դարձվել փոխադարձ ապրանքաշրջանառության աճի հեռանկարներին՝ հաշվի առնելով մայիսի 15-ից Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման մեկնարկը։
Վերահաստատվել է փոխադարձ շահագրգռվածությունը ստորագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը շուտափույթ ավարտելու հարցում երկու երկրների նախագահների կողմից Կրեմլում հունվարի 17-ին Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասին:
–00—ՍՊ