Ադրբեջանը նախատեսում է ընդլայնել դեպի Եվրոպա բնական գազի աշխարհագրությունը․ Ալիև

04/04/2025 09:25 Չդասակարգված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News 

 

 Ադրբեջանը նախատեսում է ընդլայնել դեպի Եվրոպա բնական գազի աշխարհագրությունը: Այս մասին Ազատության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  

«Մենք արդեն աշխատում ենք եվրոպական որոշ երկրներում գազաբաշխիչ ցանցեր ստեղծելու ուղղությամբ։ Որոշ երկրներում դրանք կան, մյուսներում դրանք պետք է ընդլայնվեն։ Այսպիսով՝ մեր գազամատակարարման աշխարհագրությունը միանշանակ կընդլայնվի», – ասել է Ադրբեջանի նախագահը։

 

–00—ԱՊ