Մարին Լը Պենին դատապարտող դատավորները մահվան սպառնալիքներ են ստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

 

Դատավորները, որոնք Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին դատապարտել են հափշտակության մեղադրանքով և 5 տարով արգելել պետական ​​պաշտոններ զբաղեցնել, դատավճիռ կայացնելուց հետո բախվել են մահվան սպառնալիքների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։ 

Ըստ հրապարակման՝ ֆրանսիական ոստիկանությունը հետաքննություն է սկսել սպառնալիքների վերաբերյալ։

Լը Պենն իր հերթին ավելի վաղ քննադատել է դատարանի որոշումը, որով նա նաև դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որոնցից երկու տարին՝ պայմանական, իսկ երկուսը, հնարավոր է, տնային կալանքի տեսքով։ Քաղաքական գործիչը նաև տուգանվել է 100 000 եվրոյով։ 

Լը Պենը և նրա «Ազգային ճակատ» կուսակցության 24 այլ պաշտոնյաներ մեղադրվում էին Եվրամիության խորհրդարանական օգնականների համար նախատեսված գումարները 2004-ից 2016 թվականներին կուսակցության աշխատակիցներին վճարելու մեջ։ Լը Պենը և նրա համախոհները հերքում են այս մեղադրանքները։  

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր դատավճռի հարցով մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 

–00—ՅՄ