Իրազեկում ՌԴ մուտք գործելու, ռուսաց լեզվի թեստավորում՝ դպրոց ընդունվելու համար
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխությունների համաձայն՝ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների մուտքի համար նոր կարգավորումներ են սահմանվելու։ Մասնավորապես, նախատեսվում է, որ հունիսի 30-ից վերը նշված երկրների քաղաքացիները պետք է անցնեն գրանցման ընթացակարգ նույնականացման ու վավերացման միասնական համակարգում։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը տեղեկացրեց, որ գրանցման համար ստեղծվելու է միասնական պորտալի բջջային հավելված՝ RuID։
«Քաղաքացին պարտավոր է լինելու՝ անկախ Ռուսաստան մեկնելու նպատակից, մեկնելուց ոչ ուշ քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում ոչ ուշ քան 4 ժամ առաջ այդ հավելվածի միջոցով տեղյակ պահել երկիր մուտք գործելու ժամկետների մասին: Բջջային հավելվածում անձն իր համար բացելու է էջ, որտեղ լրացնելու է իր տվյալները և դիմում է ներկայացնելու այն մասին, որ պատրաստվում է 72 ժամ հետո մուտք գործել Ռուսաստան»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։
Մսանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ