Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր հանդիպում են նախապատրաստում
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր հանդիպում են նախապատրաստում: Հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հանդիպում է եղել Ստամբուլում։ Այժմ նախապատրաստվում է երկրորդ հանդիպումը։ Միևնույն ժամանակ պահպանվում են հեռախոսային կապերը և վիդեոկոնֆերանսները։ Մենք տեսնում ենք նկատելի առաջընթաց», – նշել է դիվանագետը։
Ամերիկյան կողմին ենք փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինայի կողմից հարձակման ենթարկված թիրախների ցուցակը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը «100%-ով կատարում է» ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածների մորատորիումը։
Նա նշել է նաև, որ Ռուսաստանը կոնկրետ առաջարկներ է արել Սևծովյան նախաձեռնության իրականացման վերաբերյալ։
–00—ՍՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի ձեր «արդար» վաստակած պիտակը՝ այդ «տիտղոսները» հավերժ ձերն են
-
Սյունիք գյուղի հրաշքը. պոչամբարի մոտ գտնվող հողը փորձաքննության են ենթարկել. վնասակար ոչինչ չկա
-
Վեհափառը ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտին
-
Հարկադիր քարաթափման աշխատանքներ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին
- Ամբողջ լրահոսը
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է
-
Երբ զինակոչիկներին Շիրակից Ղարաբաղ էին տանում, ծնողները սգի մեջ էին հայտնվում. Սարիկ Մինասյան