Մալայզիայում տեղի ունեցած պայթյունից ավելի քան 110 մարդ է վիրավորվել
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի մերձակայքում` Պուտրա Հեյթս բնակավայրում գտնվող բենզալցակայանի մոտ հզոր պայթյուն և հրդեհ են տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Կրակի սյան բարձրությունը հասել է գրեթե 500 մետրի։
Մալայզիայի Petronas պետական էներգետիկ ընկերության կողմից շահագործվող գազատարում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 112 մարդ, նրանցից 63-ը հոսպիտալացվել են։
Հաղորդվում է, որ հրդեհի թակարդում տասնյակ մարդիկ են մնացել: Փրկարարները փորձում են փրկել մարդկանց։
Free Malaysia Today պարբերականը նշում է, որ վնասվել է առնվազն 190 տուն, 148 մեքենա և 12 մոտոցիկլետ։
Վարչապետ Անվար Իբրահիմը հրամայել է նահանգային իշխանություններին օգնություն ցուցաբերել տուժածներին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքից։
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Այսօր՝ համացանցի դարում, Հայաստանում մարդկանց միավորող միակ գաղափարը մնացել է ՓՈՂԸ․ Սամվել Ֆարմանյան
-
Մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն Մալդիվների Հանրապետության ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ
-
Թուրքի փողը համով է, Սյունիքի հարցում նրանց ոչ ոք չի ճնշելու, պետք է կռվել, ճանապարհը չպիտի զիջենք
-
Իրանի նախագահն անհրաժեշտ է համարում ամրապնդել հարաբերությունները հարևանների հետ
-
Երևանում 15-ամյա վարորդը «BYD» էլեկտրամոբիլով հայտնվել է մայթին և բախվել նստարանին․ կան վիրավորներ
-
Ձեր շնորհիվ երեկ ինձ համար մի քիչ քաղցրացավ մեզ հետապնդող դառը իրականությունը․ Աշոտյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է