Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ Գերմանիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

 

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

Նրան խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն

Հրապարակումն արդեն հեռացվել է Շտայնմայերի էջից։

–00—ՅՄ