Գերմանիայի նախագահը Արցախի մասին գրառում է արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

 

Տարածաշրջանային այցի շրջանակներում ՀՀ այցելած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։ 

Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել է, որ Արցախը բնակեցված էր հիմնականում հայերով։

Հիշեցնենք, որ Շտայնմայերը նախօրեին է ժամանել Երևան, ապրիլի 2-ին կլինի Բաքվում։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու։

–00—ՅՄ