Իրավապաշտպաններին չեն թողնում տեսակցել ընտրություններին քվեարկության ժամանակ ձերբակալված տատիկներին

30/03/2025 14:53 Չդասակարգված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

 

Ոստիկանության շենքի մոտ ենք․ ձերբակալված տատիկներն այստեղ են։ Դեռ ներս չեն թողնում, թեև ըստ օրենքի՝ պարտավոր են անմիջապես ներս թողնել։ Այդ մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ 

Հիշեցնենք՝ «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնությունն ավելի վաղ ահազանգել էր՝ ՏԻՄ ընտրությունների քվեարկության ժամանակ 80-ն անց կանայք են ձերբակալվել՝ շինծու մեղադրանքով։
 
–00–ՍՊ