Իսրայելի Քնեսեթը ինքնալուծարվել է․ արտահերթ ընտրությունները կլինեն հոկտեմբերի 27-ին

17/07/2026 13:56 Միջազգային

Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, այսօր առավոտյան կայացած նիստում երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է ինքնալուծարման մասին որոշումը։

Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, որոշմանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր։ Դեմ կամ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։

Քվեարկությանը մասնակցած վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես աջակցել է խորհրդարանի ինքնալուծարմանը։

—00—ԼԱ