Իրանի նախագահը հայտարարել է՝ Թեհրանն ավելի լավ միջուկային օբյեկտ կկառուցի, քան Նաթանզում էր

20/09/2025 22:59 Տարածաշրջան

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն ավելի լավ միջուկային օբյեկտ կկառուցի, քան Նաթանզում էր։

Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, Պեզեշքիանը, մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը, ասել է․

«Արևմուտքը չի կարող մեզ կանգնեցնել։ Նրանք հարվածեցին Նաթանզին, բայց մոռացան, որ հենց մարդիկ են կառուցում Նաթանզները և կկառուցեն Նաթանզից էլ ավելի կարևոր օբյեկտներ»։

Հիշեցնենք՝ Իրանը դադարեցնում է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը։

–00—ՍՊ