ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը նույնիսկ ծաղիկ չխոնարհեց նահատակվածների շիրիմներին․ Աբրահամյան
20/09/2025 20:10
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանն Արցախի նկատմամբ ագրեսիայի ու օկուպացման վերաբերյալ պաշտոնական/քարոզչական նյութերի տարափ է տեղացնում, որի հիմքում, այս կամ այլ կերպ ուրվագծվում է «ագրեսոր Հայաստանի» դերն ու պատասխանատվությունը:
Մինչ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն Ադրբեջանին դուր գալու և շողոքորթելու նկատառումներով նույնիսկ ծաղիկ չի խոնարհում Հայաստանի ու Արցախի պաշտպանության ժամանակ նահատակվածների շիրիմներին, Ադրբեջանն իր հակահայկական քաղաքականության գիծը շարունակում է:
Կարևոր չէ, թե ինչ կոնցեպտ կամ գաղափարախոսություն է հռչակում սրանց կառավարությունը, մեր քաղաքացիները պետք է հստակ իմանան, որ իշխող ռեժիմի շարունակական զիջումների, աղերսումների և բանակը չկարևորելու պայմաններում, Բաքվում շարունակում են մեզ ընկալել որպես թշնամի` դրանից բխող բոլոր սպառնալիքներով»:
–00—ՍՊ