Ադրբեջանը «Ֆորմուլա 1»-ի մրցումները կընդունի ևս երեք տարի

20/09/2025 17:23 Միջազգային

«Ադրբեջանի գրան պրի»-ն «Ֆորմուլա 1»-ի առաջնության օրացույցում կմնա մինչև 2030 թվականը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմի հետ պայմանագիրը երեք տարով երկարաձգելու մասին մրցաշարի կազմակերպիչները հայտնել են Х սոցիալական ցանցում։

Այս մրցումները ներկայիս անվանմամբ Բաքվի քաղաքային մրցուղում անցկացվում են 2017 թվականից։ 2016-ին նույն վայրում կազմակերպված մրցարշավը կոչվում էր «Եվրոպայի գրան պրի»։

–00—ՅՄ