Երկու մարդ է մահացել Մոսկվայի արևելքում դպրոցի փլուզման հետևանքով

20/09/2025 15:03 Միջազգային

Մոսկվայի արևելքում դպրոցի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, իսկ մեկը գտնվում է փլատակների տակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ТАСС-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել են օպերատիվ ծառայությունները։

Նշվում է, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել են դպրոցի չորս հարկերը։ Դեպքի պահին շենքում աշակերտներ չեն եղել։

«Զնամենսկայա փողոցի դպրոցում վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել կառույցների փլուզում։ Նախնական տեղեկություններով՝ կան զոհեր և տուժածներ։ Նրանք վերանորոգման աշխատանքներ կատարած բանվորներ են։ Փլատակների տակ կարող են մարդիկ լինել»,- գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։

–00—ՅՄ