Ռուսաստանը զինատեսակների արտադրությունն ավելացրել է 30 անգամ. Պուտին

19/09/2025 23:19 Միջազգային

Ռուսաստանը մի քանի անգամ ավելացրել է սպառազինության որոշ տեսակների արտադրությունը, որոշ ապրանքատեսակների մասով՝ գրեթե 30 անգամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС-ը։

«Որոշ զինատեսակների, որոշ ապրանքների համար մեր արտադրությունն ավելացել է ոչ թե մի քանի տոկոսային կետով, այլ մի քանի անգամ՝ 2, 3, 10, 15, իսկ որոշ ապրանքների համար՝ գրեթե 30 անգամ»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահը Պրիկամյա մայրաքաղաք է այցելել հենց զինագործի օրը՝ սեպտեմբերի 19-ին։

–00—ՍՊ