Թուրքիան Էգեյան ծովում զորավարժության վերաբերյալ զգուշացում է արել Հունաստանին

19/09/2025 19:28 Տարածաշրջան

Թուրքիան, արձագանքելով Հունաստանի կողմից Էգեյան ծովում մեկնարկած զորավարժությանը, հրապարակել է NATEX-ի (միջազգային ծովային հաղորդագրությունների համակարգ) միջոցով ուղարված 2-րդ հաղորդագրությունը:

Հաղորդագրության մեջ նշվել է, որ Էգեյան ծովի 23 կղզի, այդ թվում՝ Տասոսը, Միդիլին, Խիոսը, Ռոդոսը և Մեյիսին, միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ և դրանց տարածքում ռազմական գործունեություն իրականացնելն արգելված է:

Այս համատեքստում հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ կղզիների ապառազմականացված լինելը սահմանվել է 1914թ․ Լոնդոնի կոնֆերանսում, 1923-ին Լոզանի և 1947-ին Փարիզի խաղաղության պայմանագրերով։

Թուրքական մամուլում իրադարձության վերաբերյալ գնահատականներն ամփոփվում են հիմնականում հետևյալ կերպ. «Թուրքիան Էգեյան ծովի վերաբերյալ զգուշացում է արել Հունաստանին»:

–00—ՍՊ