39 միլիոն եվրո վարկ ՎԶԵԲ-ի և 6 միլիոն եվրո դրամաշնորհ ԵՄ-ի կողմից

19/09/2025 16:41 Ներքին կյանք

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 39 միլիոն եվրոյի պետական երաշխիքով վարկ է տրամադրում՝ Երևանի (Հայաստան) ծայրամասում մաքսային և լոգիստիկ նոր կենտրոնի (ՄԼԿ) կառուցման ֆինանսավորման նպատակով, որը համալրվում է Եվրոպական միության կողմից տրամադրվող 6 միլիոն եվրոյի դրամաշնորհով։

Նոր կենտրոնը կփոխարինի մայրաքաղաքում գործող մի շարք առանձին սպասարկման կենտրոններին, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնել արդյունավետությունը և թափանցիկությունը` բարելավելով սպասարկման որակը և կրճատելով մաքսային ձևակերպման համար պահանջվող ժամանակը։ Սկանավորման և հսկողության համար բարձրորակ սարքավորումներն էապես կբարձրացնեն արդյունավետությունը և կարագացնեն գործընթացները՝ մաքսային գործառնությունների համար ներդնելով «մեկ պատուհանի» սկզբունքը։ Նոր կենտրոնը կուժեղացնի տարածաշրջանային կապակցվածությունը և կօժանդակի առևտրին՝ նպաստելով տնտեսական զարգացման ավելի ընդգրկուն նպատակների ապահովմանը։

Կենտրոնը նաև կհանդիսանա Հայաստանում առաջին հասարակական շենքերից մեկը, որը «կանաչ շենքերի» հավաստագրում կստանա՝ զգալիորեն բարձրացնելով էներգաարդյունավետությունը ։ Մաքսային գործառնությունները մայրաքաղաքից դուրս տեղափոխելը և դրանք մեկ տանիքի տակ բերելը կբեռնաթափի երթևեկությունը, կբարելավի օդի որակը և մեկ-երրորդով կկրճատի բեռնափոխադ-րումների հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները։

Երևանը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրին միացած առաջին քաղաքներից մեկն էր, և այս նախագիծը ներկայացնում է «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի (GCAP) շրջանակներում ներդրումների շարունակությունը: Մաքսային գործառնությունները ժամանակակից, էներգաարդյունավետ կենտրոնում համախմբելով՝ քաղաքը լուծում է բնապահպանական առանցքային մարտահրավերները: Այս ֆինանսավորումը նաև 2025թ-ի համար ԵՄ «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) դրոշակակիր նախաձեռնություն-ներից մեկն է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում, և ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում ցուցադրում է ռազմավարական ներդրումների և կայուն զարգացման իմաստով Եվրոպական Միության հանձնառությունը:

Բացի այդ, Բանկի և Թայվանի Բիզնես – ՎԶԵԲ-ի Տեխնիկական հիմնադրամի աջակցությամբ կիրականացվի մաքսային վարչարարության շրջանակներում թվային ուսուցման ներդրման համազգային ծրագիր, որը բարելավի թվային գրագիտությունը և նոր աշխատատեղեր կստեղծի ամբողջ Հայաստանում:

1992 թվականին իր գործառնությունները Հայաստանում մեկնարկելուց ի վեր ՎԶԵԲ-ը ավելի քան 2.5 միլիարդ եվրոյի ներդրումներ է կատարել 231 ծրագրերի շրջանակներում։

 

Տարածքը նաև կլինի Հայաստանի առաջին հանրային շենքերից մեկը, որը կստանա կանաչ շինարարության հավաստագիր՝ զգալիորեն բարձրացնելով էներգաարդյունավետությունը։

–00—ԼԱ