ՀՀ նախագահի հրամանագրով դիվանագիտական աստիճաններ են շնորհվել
19/09/2025 16:40
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
- Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Ռոբերտ Վահրամի ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վիկտոր Լեոնիդի ԲԻՅԱԳՈՎԻՆ
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արման Ռազմիկի ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ
Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար:
- Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Գրիգոր Ալեքսանդրի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»:
–00—ՅՄ