Կրկին խոստանանք ինքներս մեզ, որ Ադրբեջանի հանցագործ իշխանությունները պատժվելու են․ Բեգլարյան

19/09/2025 14:54 Ներքին կյանք

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը գրել է.

«Արցախի ժողովրդի ամբողջական հայրենազրկման երկրորդ տարելիցին կրկին խոստանանք ինքներս մեզ, որ Ադրբեջանն ու նրա հանցագործ իշխանությունները պատժվելու են, իսկ Արցախի բնիկ հայ ժողովուրդը վերադառնալու է իր հայրենիք:

Իր հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը մոռացող ու ոտնահարող անձինք ու ժողովուրդներն արժանի չեն արևի տակ տեղ ունենալու»:

–00—ԼԱ