Ավտովթար՝ Շինուհայր գյուղի խաչմերուկում․ կա զոհ և տուժած
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Սեպտեմբերի 19-ին, ժամը 12։23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում բախվել են «Vaz» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը, ինչի հետևանքով «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով դուրս են բերել մեքենայից, իսկ ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Vaz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Խաղաղությունը հնարավոր է դարձել Հարավային Կովկասում, պիտի ներդրումներ անել. ԵՄ հանձնակատար
-
ԵՄ-ի հետ մեկնարկեցինք բարձր մակարդակի քաղաքականության երկխոսությունը. Գրիգորյան
-
19/09/2025 17:18
#ՀԻՄԱ. ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ` «ԱՌԱՆՁՆԱՏԱՆ» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
-
Գողության փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է