Աղավնատուն գյուղի ճանապարհին բախվել են 2 Opel-ները, որոնցից մեկը հայտնվել է ջրատարում․ կա 2 վիրավոր

19/09/2025 12:33 Ներքին կյանք

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Ամավիրի մարզում։ Ժամը ․12:00-ի սահմաններում Աղավնատուն գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով նրանից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկը տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Վաղարշապատի քնննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։

–00—ՅՄ