Թրամփը չի զղջում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար

18/09/2025 22:07 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում հանդիպման համար։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ սխալ չի համարում Ռուսաստանի առաջնորդին ռազմաբազա հրավիրելը, չնայած այն բանին, որ ուկրաինական հակամարտությունը մնում է չլուծված:

Հիշեցնենք՝ Պուտինի և Թրամփի բանակցությունները տեղի են ունեցել օգոստոսի 15-ին ամերիկյան Անկորիջում (Ալյասկա նահանգ):

—00—ՍՊ