Փաշինյանը կընտրի Ալեն Սիմոնյանին, Հայկ Սարգսյանին կհեռացնեն ՔՊ-ից, կարծիք հայտնող մարդ չպետք է մնա

18/09/2025 21:30 24-ի նախագիծ

Հաղորդումը սկսվելուց առաջ խնդրել էի իմ նախկին գործընկերների նկատմամբ վիրավորական արտահայտություններ չհնչեն, եթե Փաշինյանին վիրավորական բան են ասում, չեմ արձագանքում, նշանակում է` կիսում եմ, գեղեցիկ չէ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով օրերս իր և Գևորգ Պետրոսյանի միջև եթերի ընթացքում տեղի ունեցած վեճին։

Դիտարկմանը, թե սոցիալական հարթակներում քննարկում են, որ Աղազարյանն այդպես լուծեց իր դեմ հարուցված քրգործի հետ կապված խնդիրները, պատգամավորը պատասխանեց՝ «տեսնո՞ւմ եք՝ ինչ խելոք եմ վարվել, բայց իմ քրգործը կասեցված չէ, ինձ չի հետաքրքրում՝ Փաշինյանը հաշվի կառնի՞ իմ թաքնված նվիրվածությունը, հրահանգ կտա այս անգամ «զադնի» դնել, թե՝ ոչ։

Անդրադառնալով վարչության նիստից առաջ ՔՊ-ում առկա լարվածությանը՝ Աղազարյանը նշեց, որ իր կարծիքով, համաժողովից հետո Հայկ Սարգսյանը կլքի ՔՊ կուսակցության շարքերը, քանի որ նրա նկրտումները հողմաղացների դեմ պայքարի վերածվեցին․ «Ուրիշ տրամաբանություն է դրված ՔՊ-ում, իր նման տղերքը ՔՊ-ում տեղ չունեն, այնտեղ դիմագիծ ունեցող մարդ չպետք է լինեն, պետք է լինեն Փաշինյանի կողմից ռետուշ արված, ստանդարտացված անձնավորություններ, ցավալի է, բայց փաստ։ Փաշինյանը Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի միջև կընտրի Ալեն Սիմոնյանին»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

–00—ԱՊ