Սաթի Սպիվակովայի դուստրը բարձրացել է Արարատ լեռը և իր որդուն անվանել Մասիս

18/09/2025 14:33 Ներքին կյանք

Սաթի Սպիվակովայի դուստրը բարձրացել է Արարատ լեռը և իր որդուն անվանել Մասիս։ «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում դերասանուհին ասել է, որ հայերեն լեզվի թեման ցավոտ է իր համար, թեպետ 100%-ով հասկանում է լեզուն, բայց խոսում է 70%-ով։ Նրա դուստրերը նույնպես խոսում են հայերեն. նրանցից մեկը նույնիսկ ուսանում է այն ուսուցչի հետ։

«Ես այսպես եմ մտածում. ես այնքան եմ սիրում այս լեզուն, որ իրավունք չունեմ այն խեղաթյուրելու։ Ես ինձ իրավունք չեմ տալիս վատ խոսել։ Գուցե որովհետև ես պերֆեկցիոնիստ եմ։ Ահա թե ինչու եմ նախընտրում ռուսերեն խոսել»,- ասել է նա։

–00—ՅՄ