Կապիտոլիումի մոտակայքում տեղադրվել է Թրամփի ոսկեգույն արձանը՝ Bitcoin-ը ձեռքին

18/09/2025 13:45 Միջազգային

ԱՄՆ Կապիտոլիումի հարևանությամբ մեկ օրով ցուցադրվել է մոտ 3,7 մետր բարձրությամբ Դոնալդ Թրամփի ոսկե արձանը՝ Bitcoin-ը ձեռքին:

Արձանի տեղադրումը համընկել է Դաշնային պահուստային համակարգի (Fed) հերթական նիստի հետ, որի ընթացքում հայտարարվեց տոկոսադրույքների փոփոխության մասին։

«Այս արձանը նախատեսված է ազգային արժույթի ապագայի վերաբերյալ քննարկումներ սկսելու համար և խորհրդանշում է ժամանակակից քաղաքականության և ֆինանսական նորարարությունների միջև եղած կապը»,- ասել է կրիպտո ներդրումային համայնքի ներկայացուցիչ Հիչեմ Զագդուդին։

Արձանը, սակայն, ժամանակավոր է:

—00—ՄԱ