Մեծ Բրիտանիայի վարչապետը կհետաձգի Պաղեստինի ճանաչումը մինչև Թրամփի մեկնումը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պլանավորում է պաշտոնապես Պաղեստինի պետությունը ճանաչել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցի ավարտից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է The Times-ը։
Հետաձգման հիմնական պատճառը նշվում է այն, որ չեն ցանկանում, որպեսզի Պաղեստինի ճանաչման հարցը գլխավոր թեմա դառնա Թրամփի և Սթարմերի համատեղ մամուլի ասուլիսում, որը նախատեսված է սեպտեմբերի 18-ին։
Պարբերականի աղբյուրների տվյալների համաձայն՝ Սթարմերը պլանավորում է Պաղեստինը ճանաչել առաջիկա հանգստյան օրերին, մինչև մի քանի երկիր՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, դա կանեն հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Ավելի վաղ մի քանի երկրների կառավարություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի և Ավստրալիայի, հայտարարել էին, որ Պաղեստինի Պետությունը կճանաչեն սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
ԱՄՆ-ն մերժել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու գաղափարը։
—00—ԼԱ