Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված ամենօրյա ռեժիմով աշխատում ենք․ Փաշինյան

18/09/2025 12:32 Ներքին կյանք

Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված ամենօրյա ռեժիմով աշխատում ենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե մեկ ամսից ավելի է Վաշինգտոնում նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, բայց հայ գերիների խնդրում որևէ փոփոխություն չկա։

«Քանի դեռ արդյունք չկա, որն ակնհայտ կլինի, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել, այդ թվում՝ թեմայի խիստ զգայուն լինելու հանգամանքի բերումով»,- ասաց նա։

—00—ԼԱ