Լատվիան կշարունակի փակ պահել իր սահմանների մոտ օդային տարածքը

17/09/2025 23:26 Միջազգային

Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի մոտ Լատվիայի օդային տարածքը փակ կմնա սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 8-ը՝ ժամը 20:00-ից մինչև 07:00-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարարությունը:

Մերձբալթյան երկրի պաշտպանական գերատեսչությունը սեպտեմբերի 11-ին հայտնել էր «Զապադ-2025» զորավարժությունների կապակցությամբ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի մոտ իր օդային տարածքն առնվազն մեկ շաբաթով փակելու մասին:

Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուս-բելառուսական «Զապադ-2025» զորավարժություններին զուգահեռ իր երկրի զինված ուժերը կանցկացնեն Namejs 2025 զորավարժությունները, կուժեղացվի Լատվիայի օդային, տեղեկատվական և կիբերտարածության հսկողությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։