Դոն Լամբերտը Հայաստանին նվիրվեց մինչև իր կյանքի վերջին օրը․ Ֆինանսների նախարարը ցավակցել է

17/09/2025 23:47 Ներքին կյանք
ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ցավակցություն է հայտնել ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի մահվան առնչությամբ․

«Ցավով տեղեկացա մեր գործընկերոջ՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի մահվան մասին։

Նրա հետ համագործակցությունը կարևոր ներդրում է ունեցել մեր երկրի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների ամրապնդման գործում։

Այդ հարաբերություններում նա ներդրել է ոչ միայն իր մասնագիտական փորձն ու գիտելիքները, այլև հոգատար վերաբերմունքը։ Դոն Լամբերտը մշտապես առանձնացել է նաև աշխատանքի և հատկապես Հայաստանի նկատմամբ ունեցած բացառիկ պատասխանատվությամբ և անսահման նվիրումով: Այդ նվիրումն ակնհայտ է եղել կյանքի անգամ վերջին օրերին, երբ նա, անկախ բոլոր դժվարություններից, շարունակել է աշխատել։

Խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»։

–00—ՍՊ