Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

17/09/2025 22:48 Տարածաշրջան

Բաքվում անցկացվում է «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությունը, որին մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի, Կատարի, Ղազախստանի և Ուզբեկստանի հատուկ նշանակության ուժերը։

Այդ համատեղ զորավարժության նպատակն է բարձարցնել մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ օպերացիաներ իրականացնելու կարողությունները, ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը և ռազմական համերաշխությունը։

Զորավարժությանը փորձարկվել են անդրսահմանային ահաբեկչության դեմ պայքարի և ներսահմանային ռազմագործողությունների սցենարներ։ Ըստ այդմ՝ կիրառվել են թե՛ ցամաքային և թե օդային ուժեր։

Նշվում է, որ մասնավորապես թուրք կոմանդոները ադրբեջանցի հատուկջոկատայիններ հետ միասին իրականացրել են համատեղ գործողություններ են սահմանված սցենարի համաձայն։

–00—ՍՊ