ՔՊ-ն լկտիացել է, գիտի իր դեմ խաղ չկա, նոր խաղի կանոններ պետք է թելադրել, հեռացնել Փաշինյանին

17/09/2025 20:00 24-ի նախագիծ

Մեր ինքնությունն ուզում են ջնջել, Արարատ սարը մեր հայրանունն է, ՔՊ-ն, թող ասի, որ Թուրքիայից իրենց առաջ պահանջ են դրել, ստիպված կատարում են։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։

Անդրադառնալով ընտրություններին և ՔՊ-ի վարած քաղաքականությանը՝ պատգամավորը նշեց, որ իշխանությունը կարծում է՝ իր դեմ խաղ չկա, բայց ժողովուրդն իր խոսքն ասելու է․
«Դրանց լկտիությա՛նը նայեք, պատգամավոր կնոջն ինչ է ասում ՔՊ-ական պատգամավորը։ Նման լկտի պահվածքի համար պետք է ասողի հարցերը լուծվեին։ Ժողովուրդը պետք է տեսնի՝ իր կառավարիչն ով է»,- ընդգծեց Խաչատրյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ