Փրկարարները օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Սեպտեմբերի 17-ին, ժամը 14։03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից (մոտ 300 մետր) և մոտեցրել անձնական ավտոմեքենային։
–00—ԼԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ՔՊ-ում չկա մեկը, որ ժողովրդական ճնշմանը դեմ գնա, փողոցային պայքար և իմպիչմենտ ենք իրականացնելու
-
Հայաստան-Չինաստան բարեկամական խմբին են ներկայացրել «Խաղաղության խաչմերուկը»
-
Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավարին զրկել են ՌԴ քաղաքացիությունից
-
Մեքենաներից «սիգնալ» են տալիս, երբ անցնում է Նիկոլ Փաշինյանի «վարչապետական ավտոբուսը»
-
Հայտնի են ըմբշամարտի ԱԱ հունահռոմեականների առաջին մրցակիցները
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է