Ալեքսեյ Նավալնիի կինը պնդում է, որ իր ամուսնուն թունավորել են
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

2024 թ. փետրվարին Ռուսաստանի բանտերից մեկում մահացած ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյա Նավալնայան հայտարարել է, որ արտասահմանյան երկու երկրի լաբորատորիաներ իր ամուսնուց վերցված կենսաբանական նմուշների հետազոտությունից հետո պարզել են, որ նրան թունավորել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է X սոցիալական հարթակում հրապարակած տեսանյութում։
Ըստ Յուլյա Նավալնայայի՝ 2024 թ. փետրվարին իրենց հաջողվել է կենսաբանական նմուշներ վերցնել ամուսնուց և դրանք տեղափոխել արտասահման։ «Առնվազն երկու երկրի լաբորատորիաներ միմյանցից անկախ հետազոտել են այդ նմուշները։ Եվ այդ լաբորատորիաները՝ երկու տարբեր երկրներում, հանգել են նույն եզրակացության՝ Ալեքսեյը սպանվել է, իսկ ավելի կոնկրետ՝ նրան թունավորել են», – նշում է Նավալնայան։
Նա նշում է, որ արևմտյան երկրները որևէ իրավական հիմք չունեն քրեական գործընթաց սկսելու համար։ «Կան նաև քաղաքական նկատառումներ։ Նրանք չէին ցանկանա, որ անհարմար ճշմարտությունը բացահայտվի սխալ պահի։ Հիմա ժամանակը չէ», – նշում է Նավալնայան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ