Կյանքից հեռացել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

48 տարեկանում կյանքից հեռացել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը։ Այս մասին տեղեկացրին Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակից։
Նշվում է, որ Դոն Լամբերտը ԱԶԲ-ում ծառայել է ավելի քան 17 տարի՝ դրսևորելով բացառիկ առաջնորդի, նվիրված գործընկերոջ և ազնիվ ընկերոջ հատկություններ։ Նա խորապես հավատում էր ԱԶԲ-ի առաքելությանը՝ աջակցել զարգացող երկրներին, և անգամ հիվանդության ընթացքում շարունակել էր աշխատել նույն նվիրումով ու անդրդվելի հանձնառությամբ։
«Նրա առաջնորդությունը, մարդկային ջերմությունը և մասնագիտական բարձրարժեք վերաբերմունքը անջնջելի հետք թողեցին բոլորի վրա, ովքեր երբևէ աշխատել են նրա հետ»,-նշել են ԱԶԲ-ից։
—00—ԼԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մշտադիտարկում է իրականացվել Վայոց ձորի մարզի հուշարձաններում
-
Ցավում ենք նաև, որ Տեր Արամը չի կարողանում զանազանել հարգանքն ու վախը. Տեր Նարեկ
-
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգը
-
Միրզոյանի աշխատանքային այցը Հաագա մեկնարկել է Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ առանձնազրույցով
-
Արամ Ա կաթողիկոսը ելույթ է ունեցել Աստանայում գումարված միջազգային միջկրոնական համագումարին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է